38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Միշտ կարող է ասել այն, ինչ մտածո՞ւմ է

Միշտ կարող է ասել այն, ինչ մտածո՞ւմ է
28.10.2008 | 00:00

ԲԼԻՑ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՌԴ կապի և տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ ԻԳՈՐ ԼԵՎԻՏԻՆԸ
-Պարոն Լևիտին, խոսելու ենք մարդկային «բաներից», բայց նախ` ի՞նչն էր Ձեզ համար ամենակարևորը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում։
-Թերևս, տրանսպորտային կանոնավոր միջանցքի ստեղծումը, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Երեք տարի առաջ այդ մասին կարելի էր լոկ երազել, այսօր արդեն բիզնես շրջանակները գիտեն` կա՛ հնարավորություն բեռները փոխադրելու: Հաջորդ կարևոր ուղղությունը, թերևս, օդային հաղորդակցության ոլորտն է. այստեղ ևս պետք է հասնենք նրան, որ ավելացվեն թռիչքները, բեռնափոխադրումները:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ո՞վ կկառուցի նոր ատոմակայանը Հայաստանում։ Չէ, առավել ստույգ, ո՞վ կօժանդակի դրա կառուցմանը, Ռուսաստա՞նը:
-Գիտե՞ք, այդ հարցը դեռ թղթի վրա է: Այն առայժմ և ընդամենն առաջարկ է։ Կյանքը ցույց կտա:
-Անցնենք «մարդկային» թեմաներին. այսպիսով, Դուք եղել և մնում եք Ռուսաստանում Սերժ Սարգսյանի լավագույն բարեկամը` «թե նեղ, թե լեն» օրերի։ Ի՞նչ է` այդ բարեկամությունը վե՞ր է քաղաքական, «միջպետական կատեգորիաներից», թե՞... Եվ ընդհանրապես, ի՞նչն է Ձեզ այդպես կապում:
-Մեր հարաբերություններում առկա են երկու գործոններն էլ. առաջինը` աշխատանքային։ Սերժ Ազատիչը երկար տարիներ հայ-ռուսական համատեղ հանձնաժողովի համանախագահն էր, մենք միասին մշակում, կյանքի էինք կոչում հանձնաժողովի հանձնարարականները: Երկրորդը, այո, անձնական գործոնն է. իմ անձնական համակրանքն արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, իսկապես, բավականին մեծ է եղել և այդպիսին էլ մնացել է։ Նա ինձ հարազատ մարդ է: Ամենից շատ ինձ դուր է գալիս նրա անկեղծությունը։ Նա միշտ կարող է ասել այն, ինչ մտածում է. ինչ-որ բան եթե դուրը չեկավ, անմիջապես արձագանքում է։
-Մի՞թե։ Էդ ի՞նչն իրեն էդպես դուր չի գալիս:
-Դե, նա միշտ շտապում է` Հայաստանի համար կառուցել այն օբյեկտները, իրականացնել այն պրոյեկտները, որոնց իրականացմանը դեռ պատրաստ չենք, ասենք` տնտեսական վերջնական հիմնավորումների, հաշվարկների բացակայության պատճառով, բայց, միևնույն է, նա շտապում է Հայաստանի համար անել հնարավորինս շատ բան:
-Ի դեպ, մեզ մոտ, հատկապես Ձեր նշած համանախագահության տարիներին, «պատկերացում», եթե ոչ պնդում կար, որ նա «գորշ կարդինալ» է, փակ, անթափանց գործիչ։
-Էդպես չէ։ Նա բաց, անկեղծ, սրտի-հոգու մարդ է: Այնպես, ինչպես բոլոր հայերդ եք, ինչպես որ է Հայաստանը: Գիտե՞ք, երեկ ես եղա Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Թատրոնը լիքն էր, ինչն ինձ շատ հուզեց. դահլիճն այնպես նուրբ էր արձագանքում բեմում կատարվողին: Նախորդ օրն էլ Խոր վիրապում էի։ Ապշեցի. ինձ թվում էր՝ Հայաստանի ու հայերի մասին ամեն ինչ գիտեմ, պարզվեց` չէ. Գրիգոր Լուսավորչի պատմությունն ինձ խորապես ցնցեց, ու երբ դրանից հետո ևս մեկ անգամ եղա Ցեղասպանության թանգարանում, հասկացա, թե Հայաստանն ինչքան տարբեր, ինչքան ուրիշ է իմ իմացածից։ Չգիտեմ, ես այս անգամ ինձ համար նոր Հայաստան հայտնաբերեցի:
-Կարո՞ղ է նախորդ կյանքում հայ եք եղել:
-Այդ մասին ինձ շատ են հարցնում։ Չգիտեմ։ Գուցե:
Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4165

Մեկնաբանություններ